19 10 2022

Սա պոպուլիստական հերթկան բյուջեն է՝ հակասոցիալական բնույթի․  Թադևոս Ավետիսյան



 

«Մի մասը պրիմիտիվ ճշմարտություններ են,  ավելի մեծ մասը՝ մանիպուլյացիաներ»,-այս կերպ որակեց տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականների հայտարարությունը, ըստ որի՝ 2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 6.4 մլրդ դոլար։

«Էական գնաճ ունենք՝ նաև  ներմուծվող ապրանքների գների մասով․ գնաճի  պարագայում դրամով արտահայտված շահույթներն են մեծանում,  նաև միջին աշխատավարձի աճ կա, բայց եթե սրանց տեղն աթոռ դրված լիներ, միևնույն է այս գործոններով մենք այդ աճերն ունենալու էինք մեծ հաշվով»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով։

«Հաջորդ կարևոր հարցը ն այն է, թե որքանով է պետական բյուջեն համարժեք՝  ստեղծված իրավիճակին  և որքանով է լուծում խնդիրները, հատկապես սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրները․․․ Գներն աճում են և մարդկանց եկամուտներն ավելի բարձր  պետք է աճեն, որ ամեն հաջորդ օր ՀՀ քաղաքացին ավելի լավ ապրի, քան՝ նախորդ օրը ։ Բայց լինում է ճիշտ հակառակը․ 2020 թվականից սկսած նաև  այն բյուջեն, որ բերել են 2023-ի համար  նույն սկզբունքն է գործելու և,  հատկապես,  ցածր եկամուտներ ունեցող և խոցելի խմբերի կյանքի որակն օր-օրի  նվազելու է ․ ինչո՞ւ, որովհետև իրենք առաջարակում են 10 ոկոսով 2023-ին ավելացնել նվազագույն աշխատավարձը, մեր երկրի հիմնական չլուծված խնդիրներից մեկը  աշխատող աղքատության բարձր մակարդակն է ․․․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո  հիմնական կենսաթոշակի չափը չի բարձրացել , նվազագույն աշխատավարձը չի բարձրացել  և սոցիալական նպաստներն անապահովության չեն բարձրացել և մինչև այս տարվա կիսամյակի դրությամբ 35 տոկոսբարձրացել է  նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, 61 հազար 300 դրամից դարձել է՝  82 հազար 300 դրամ 2022 թվականի երկրորդ եռամսյակում։ Գնաճն ահագնացող շարունակվում է  և տարին կփակենք 85 հազար նվազագույն սպառողական զամբյուղի արժեքով»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ